|
|
1. Հնարավո՞ր է արդյոք որոնողական համակարգերում` Google, Yahoo, այլ, որոշակի բառերով կամ բառակապակցություններով մեր կայքը փնտրելիս` այն հայտնվի այդ համակարգերի առաջին կամ երկրորդ տեղերում:
Իհարկե հնարավոր է, եթե կայքում ճիշտ ձևով մշակվել և տեղադրվել են բանալի բառերը, նկարագրությունները, բովանդակությունը և այլ բաղադրիչները: Բացի այդ առաջին հորիզոնականներում հայտնվելու համար կարևոր գրավականներից են որակյալ հղումների կառուցումը, տարբեր սոցիալական կայքերում ակտիվության ապահովումը, ինտերնետի միջոցով տարբեր արշավների իրականացումը և այլն: |
|
2. Որո՞նք են SEO-ից օգտվելու նպատակները:
Յուրաքանչյուր բիզնես ունի իր մրցակիցները: Նույնիսկ եթե այդ բիզնեսը ունի տեղային բնույթ և միայն տվյալ տարածաշրջանում է գործում, նրա վեբ կայքը մրցակցում է բազմաթիվ այլ` ոչ տեղային կազմակերպությունների կայքերի հետ` որոնման համակարգերում տեսանելի լինելու համար: Որոնման համակարգերի օպտիմիզացիայի (SEO) նպատակն է կազմակերպության վեբ կայքը տեսանելի դարձնել ինտերնետ միջավայրում, քանի որ օրական միլիոնավոր մարդիկ իրենց ցանկալի ապրանքներ և ծառայություններ գտնելու համար օգտվում են որոնման համակարգերից:
|
|
3. Ինչքա՞ն ժամանակ է պահանջվում մինչև երևան SEO աշխատանքի արդյունքները:
Տարբեր կայքերի համար կարող է այդ ժամանակահատվածը տարբեր լինել կախված կայքի որակից, նախկինում կատարված գործողություններից և այլ հանգամանքներից: Սակայն միջին ցուցանիշներով կարելի է ասել, որ եթե կայքը արդեն լավ մշակված է, այսինքն` կիրառվել է ճիշտ ինտերնետ մարքեթինգ, արդյունքները արդեն կերևան 30-60 օր հետո, իսկ եթե կայքը նոր է, ապա SEO-ի արդյունքները կտեսնեք 120 օր հետո:
|